Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնած Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանի հետ Երեւանն ու Թեհրանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր են ստորագրել: Երկու մայրաքաղաքների միջեւ ստորագրվել է նաեւ աշխատանքային ծրագիր, որով կողմերը պարտավորվել են համագործակցել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:
Երեւանն ու Թեհրանը՝ քույր քաղաքներ
