Բրիտանական հետախուզության համաձայն՝ ուկրաինական զորքերն ամենայն հավանականությամբ դուրս են եկել Սոլեդարից եւ շարունակում են պաշտպանական մարտեր վարել ռուսական զորքերի դեմ Բախմուտի արվարձաններում։
Ուկրաինական զորքերն, ընդ որում, Դոնբասի Սոլեդար քաղաքից հեռացել են հունվարի 16-ին՝ այն թողնելով ռուսական ուժերի եւ «Վագներ» մասնավոր զինված խմբավորման հսկողության ներքո։ Բրիտանական հետախուզությունում մանրամասնում են, որ ուկրաինական ուժերը պաշտպանական նոր գիծ են կազմել արեւմտյան հատվածում։
«Европейская правда»-ն մանրամասնում է, որ Սոլեդարի վրա հարձակումն իրականացվում են հիմնականում «Վագներ» խմբավորման ուժերը։ Այն, ըստ էության, օժանդակ գործողություն է, որի վերջնանպատակը Բախմուտի պաշարումն է։ Ներկայում դեպի Բախմուտ ուկրաինական կողմից մատակարարումների իրականացման երկու ճանապարհներից մեկը ուժգին ճնշման տակ է։
Առկա լուսանկարներն էլ ցույց են տալիս, որ 2023-ի հունվարի սկզբից Բախմուտի հարավային եւ արեւելյան հատվածները շարունակաբար ենթարկվում են ուժգին հրետանային հարձակման։ Բրիտանական հետախուզությունում նկատում են, որ հավանաբար ուկրաինական ուժերը պաշտպանվում են քաղաքի արվարձաններում։