Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարության՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 18-ին Լենինգրադի բլոկադայի վերացման 80-ամյակի առիթով հանդես կգա ելույթով։ «Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի» (ISW) տվյալներով հնարավոր է, որ Պուտինը նաեւ հայտարարի Ռուսաստանում իրականացվելիք նոր մոբիլիզացիայի մասին։
«Պուտինը սիրում է խորհրդանշական ամսաթվերն օգտագործել ռուս ժողովրդին դիմելու համար եւ ռուսական պատերազմի կողմնակից որոշ բլոգերներ արդեն իսկ կանխատեսում են, որ հնարավոր է այդ օրը կա՛մ նոր մոբիլիզացիայի մասին հայտարարվի, կա՛մ Ռուսաստանը պաշտոնապես պատերազմ հայտարարի Ուկրաինային»,- ասված է ISW-ի հրապարակած վերլուծությունում։
Ավելի վաղ ուկրաինական հետախուզությունը հայտարարել էր, որ Ռուսաստանը մոբիլիզացիայի երկրորդ ալիքի հայտարարմամբ մտադիր է գործող բանակ հավաքագրել եւս 500 հազար զինապարտ պահեստազորայինների՝ Ուկրաինայի դեմ պատերազմելու համար։