ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը շուտով կվերականգնվի։ «Ուրախ եմ, որ Վրաստանի հետ մեր շփումներն ակտիվորեն զարգանում են, անցյալ տարի Վրաստանի ՀՆԱ-ն 10%-ով աճել է՝ զգալի չափով զբոսաշրջության եւ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների շնորհիվ»,- ասել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Միեւնույն ժամանակ Լավրովը հարգանքի արժանի է համարել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին չմիանալու Վրաստանի դիրքորոշումը: «Մենք տեսնում ենք՝ որքանով է Վրաստանը, ինչպես եւ բոլոր այլ երկրները, գտնվում Արեւմուտքի ճնշման տակ, որը պահանջում է բաց, հրապարակայնորեն միանալ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցներին: Հարգանք է առաջացնում այն փաստը, որ փոքր երկիրն ու նրա կառավարությունը համարձակություն ունեն ասելու, որ առաջնորդվելու են սեփական շահերով, սեփական տնտեսության շահերով»,- ընդգծել է Լավրովը։