ՌԴ խաղաղապահների զորախմբից հայտնել են, որ խաղաղապահները ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանի Դաշնության 63 քաղաքացու, որոնցից 14-ը՝ երեխաներ, Լեռնային Ղարաբաղից տեղափոխել են Հայաստան։
Ստեփանակերտից ավելի վաղ հայտնել էին, որ Արցախում Ռուսաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ են մնացել։ Արցախի կառավարությունը ՌԴ խաղաղապահների հետ համատեղ հունվարի 17-ին կազմակերպել է ՌԴ քաղաքացիներից մի մասի վերադարձը։