Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը հանդես է եկել Ադրբեջանին դատապարտող հայտարարությամբ եւ գերտերություններին սթափեցնող կոչով։
«Լեմկինի ինստիտուտը համաշխարհային առաջնորդներին, հատկապես՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, խնդրում է լրջորեն վերաբերվել Արցախում հայերի ցեղասպանության սպառնալիքին։ Աշխարհը չի կարող թույլ տալ եւս մեկ Հայոց ցեղասպանություն»,- նշված է կազմակերպության թվիթերյան գրառման մեջ։