Ըստ Reuters լրատվական գործակալության` Ղազախստանում խորհրդարանի պատգամավոր Ազամաթ Աբիլդաեւը հեռացվել է «Ակ Ժոպ» կուսակցությունից եւ զրկվել պատգամավորական մանդատից՝ «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանին տված հարցազրույցում Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա արդարացնելու համար։ Պատգամավորն ասել էր, որ աջակցում է Ռուսաստանին եւ ուկրաինական իշխանություններին անվանել էր «նացիստներ»՝ կրկնելով Կրեմլի շրջանառած թեզիսները։
Ղազախստանը թեեւ ավանդաբար սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն ռուս-ուկրաինական պատերազմում չի աջակցում Մոսկվային եւ չի ճանաչել Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը։
«Ակ Ժոպ» կուսակցությունը, որը Ղազախստանում համարվում է ընդդիմադիր կուսակցություն, այսօր՝ հունվարի 19-ին, հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ կուսակցական ժողովը քննության է առել պատգամավոր Ազամատ Աբիլդաեւի վերոնշյալ հայտարարությունները, որոշում կայացրել նրան հեռացնել կուսակցությունից եւ խնդրել Ղազախստանի ԿԸՀ-ին հետ կանչել նրա մանդատը։
Պատգամավորը զրկվել է մանդատից՝ ռուս-ուկրաինական պատերազմն արդարացնելու համար
նախորդը