Իսլանդիայի արտգործնախարար եւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտիրը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի առնչությամբ:
«Համապատասխան իշխանություններին կոչ եմ անում արագ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։ Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լուծել իրենց մտահոգությունները երկխոսության միջոցով եւ պատրաստ լինել իրենց ներդրումն ունենալ այս ուղղությամբ իրականացվող ջանքերում»,-սոցցանցային իր գրառման մեջ նշել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահը: