Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հրապարակած տվյալների՝ 2022 թվականին այդ երկրում վնասազերծվել է մոտ 500 հազար պայթյունավտանգ առարկա։ Ականազերծվել են 2330 կմ երկաթգիծ, 3567 կմ ճանապարհ, մոտ 95 հազար հեկտար հողատարածք։
Ներկայում Ուկրաինայում ականազերծման աշխատանքներ է կատարում սակրավորական 200 խումբ՝ համալրված մոտ 1000 սակրավոր մասնագետներով։ Բացի այդ՝ մարդասիրական ականազերծման համար ներգրավված են 57 հավաստագրված ականազերծող օպերատորների խմբեր, որտեղ ներգրավված են 480 մասնագետ սակրավորներ։
Ականազերծող մասնավոր օպերատոր կազմակերպությունները ֆինանսավորվում են բացառապես դոնորների տրամադրած միջոցներով եւ մարդասիրական ականազերծում են կատարում Կիեւի, Սումսկի, Խարկովի եւ Չեռնիգովի նահանգներում։ Վերջիններս կարողացել են նույնականացնել ընդհանուր առմամբ 228 ականապատված տարածք՝ մոտ 4 հազար հեկտար մակերեսով։ Մարդասիրական ականազերծում կատարվում է 111 տեղամասում, որն ընդգրկում է 850 հեկտար տարածք։
Ուկրաինական պաշտպանական գերատեսչությունը նաեւ տեղեկացնում է, որ 2014 թվականից Ուկրաինան աշխարհում անընդհատ գրավում է առաջին տեղը ականապատված տարածքների մակերեսով։
Տես նաեւ՝ Ռուսաստանը թանկարժեք մահ է սփռում. Դմիտրի Չուբեյկո