Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը հունվարի 19-ի երեկոյան այցելել է Քալբաջարի եւ Լաչինի շրջանների մի շարք զորամասեր եւ ստուգել ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը։ Վելիեւը հանձնարարականներ է տվել, մասնավորապես, «ժամանակին եւ վճռականորեն կասեցնել հնարավոր սադրանքները»։
Ադրբեջանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Հայաստանի հետ սահմանին գտնվող զորամասեր էր այցելել նաեւ հունվարի 17-ին։