Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ցավակցություն է հայտնել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում 15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհի կապակցությամբ։
«ԵՄ պատվիրակության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ազատում հրդեհի հետեւանքով հայ զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ։ Մեր մտքերը նրանց ընտանիքների եւ սիրելիների հետ են։ Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- թվիթերյան իր գրառման մեջ նշել է Անդրեա Վիկտորինը։