Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպման շուտափույթ անցկացմանը` հավելելով, որ այժմ ամեն ինչ կախված է հակառակ կողմից։
Ըստ Բայրամովի՝ խաղաղ օրակարգի առաջմղումը «միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, եւ բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացվել են Հայաստանին»։
2022-ի դեկտեմբերի վերջին Մոսկվայում պետք է անցկացվեր նախարարների եռակողմ հանդիպում, սակայն Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով հայկական կողմը հրաժարվել էր հանդիպումից։