Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն քննադատել է Իրանին Թեհրանի եւ Երեւանի միջեւ քույր քաղաքների հարաբերություն հաստատելու համար:
«Իմ վերաբերմունքն այն հարցին, որ Թեհրանն ու Երեւանը քույր քաղաքներ են դարձել, բացասական է։ Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, եւ դա աններելի է։ Մենք նրանց եղբայրներ էինք անվանում, սակայն համոզվեցինք, որ օտար ենք»,- ասել է Իրանից խիստ վիրավորված Փաշազադեն։
Հունվարի 18-ին Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանի հետ Երեւանն ու Թեհրանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր են ստորագրել: Երկու մայրաքաղաքների միջեւ ստորագրվել է նաեւ աշխատանքային ծրագիր, որով կողմերը պարտավորվել են համագործակցել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: