Ըստ գերմանական Destatis դաշնային վիճակագրական վարչության տվյալների՝ 2022 թվականի դեկտեմբերի արդյունքներով Գերմանիայից արտահանումը ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ նվազել է 9,6 տոկոսով՝ դրամային արտահայտությամբ հասնելով 56,3 միլիարդ եվրոյի։
Սակայն նախընթաց ամսվա համեմատությամբ արձանագրվել է 6,5 տոկոսանոց աճ, ինչն առաջին հերթին պայմանավորված է արտաքին առեւտրում նկատված գնաճով։ Միաժամանակ դեպի Ռուսաստան գերմանական ապրանքների արտահանումը զգալիորեն կրճատվել է։
Անցյալ տարվա դեկտեմբերի արդյունքներով՝ գերմանական ապրանքների արտահանումը Ռուսաստան նվազել է 59,1 տոկոսով՝ հասնելով 0,8 միլիարդ եվրոյի։ Ռուսաստանը Գերմանիայի համար այլեւս առաջնային առեւտրային գործընկեր չէ եւ գրավում է 14-րդ տեղը։