Ստրասբուրգում հունվարի 23-ին մեկնարկող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կհաստատվեն ընթացիկ եւ հրատապ ընթացակարգերով քննարկվելիք հարցերը։ Իբրեւ ընթացիկ հարց առաջարկվում է քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով հումանիտար ճգնաժամը։
Նստաշրջանի ընթացքում ելույթներ կունենան Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրն ու Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը կազմակերպության անդամներին կներկայացնի իր հաշվետվությունը։
Նստաշրջանի առանցքում կլինի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը։ Կքննարկվեն Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ հարցեր։ Քննարկվելիք թեմաներից է հակամարտությունների` շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։