Վեյք Ան Զեե քաղաքում ընթացող շախմատի Tata Steel Masters խոշոր մրցաշարի 8-րդ տուրում ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով մրցել է մրցաշարի միանձնյա առաջատար՝ ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ: Պարտիան անցել է հավասար պայքարում, եւ 31-րդ քայլին գրանցվել ոչ-ոքի արդյունք:
Աբդուսատորովը 8 հնարավորից վաստակել է 6 միավոր եւ շարունակում է գլխավորել աղյուսակը: Նրանից մեկական միավորով հետ են մնում Անիշ Գիրին ու Վեսլի Սոն: Լեւոն Արոնյանը 4,5 միավորով բաժանում է 4-7-րդ հորիզոնականները: Նա մրցաշարի այն չորս մասնակիցներից է, որը դեռեւս պարտություն չի կրել:
Հունվարի 23-ին մրցաշարում հանգստյան օր է, իսկ հունվարի 23-ին տեղի ունենալիք 9-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի 3 միավորով 12-րդ հորիզոնականում գտնվող նիդերլանդցի Յորդեն Վան Ֆորեստի հետ։