Twitter սոցիալական ցանցը կունենա առանց գովազդի ցուցադրության բաժանորդագրություն, որը կլինի վճարովի եւ կունենա մի շարք էական առավելություններ։ «Կլինի առանց գովազդի ցուցադրության, բայց ավելի թանկ արժեցող բաժանորդագրություն»,- այս առնչությամբ գրել է սոցցանցի ղեկավար Իլոն Մասկը։
Ավելի վաղ Մասկը նաեւ գրել էր իր Twitter-ի էջում, որ գովազդը չափազանց շատ սոցկայքում եւ օգտատերերին այն չափազանց հաճախակի է երեւում։ Դեռեւս տեղեկություն չկա, թե որքան է արժենալու նոր՝ առանց գովազդի ցուցադրության բաժանորդագրությունը։ Մասկը միայն մանրամասնել է, որ մասնագետներն աշխատում են այս ուղղությամբ եւ մի քանի շաբաթից ամենայն հավանականությամբ արդյունքները պարզ կլինեն։
Հիշեցնենք, որ Twitter-ը ներկայում ունի վճարովի Twitter Blue բաժանորդագրություն, որը աժի 8-11 դոլար, կախված գաջեթի օպերացիոն համակարգից, որը սակայն ոչ թե առանց գովազդի ցուցադրության է, այլ մի շարք առավելություններ է տալիս, այդ թվում՝ տեսանելիության բարելավման եւ խմբագրման։
Իլոն Մասկը նաեւ գրել է, որ ներկայում Twitter-ում մտածում են հիմնադրամի ստեղծման ուղղությամբ, որը կաջակցի այն հեղինակներին, որոնք հետաքրքիր բովանդակություն են ապահովում եւ նոր օգտատերերի ներգրավում այդ սոցիալական ցանց։