Ըստ ամերիկյան տիեզերական գործակալության (NASA) վերլուծության` 2022-ին երկրագնդի օդի միջին ջերմաստիճանը հավասարվել է 2015-ին՝ որպես ռեկորդային հինգերորդ ամենատաքը: 2022-ը, ըստ ՆԱՍԱ-ի տվյալների, համարվում է հինգերորդ ամենատաք տարին։ Ընդ որում՝ տաքացման միտումը շարունակվում է։
ՆԱՍԱ-ի Տիեզերական հետազոտությունների Գոդարդ ինստիտուտի (GISS) գիտնականները հայտարարել են, որ շարունակելով մոլորակի երկարաժամկետ տաքացման միտումը՝ 2022-ին գլոբալ ջերմաստիճանը 0.89°C-ով բարձր է եղել բազային ժամանակաշրջանի՝ 1951-1980 թվականների միջինից։ «Տաքացման այս միտումը տագնապալի է», — ասում է NASA-ի ադմինիստրատոր Բիլ Նելսոնը:
NASA-ի ադմինիստրատորը հավելել է, որ Երկիր մոլորակի փոփոխվող կլիման արդեն թողնում է իր հետեւանքները. ուժեղանում են անտառային հրդեհները, փոթորիկները, երաշտները, ծովի մակարդակը բարձրանում է: Ըստ Նելսոնի՝ NASA-ն կտրամադրի նորագույն տվյալներ՝ աջակցելու համար կլիմայի մոդելավորմանը, վերլուծություններին եւ կանխատեսումներին՝ օգնելու մարդկությանը դիմակայելու Երկիր մոլորակի փոփոխվող կլիմային:
Անցած ինը տարիները եղել են ամենատաքը` սկսած 1880 թվականից: Սա նշանակում է, որ 2022-ին Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը մոտ 1.11°C-ով ավելի տաք էր, քան 19-րդ դարի միջինը: