Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի պետական բյուջեի մուտքերի մասին փաստաթղթերով 2022-ի ընթացքում Թբիլիսիում առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար որպես տուգանք բյուջե է մուտքագրվել 2 միլիոն 294 հազար 426 լարի:
Այս ցուցանիշը 7 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ըստ փաստաթղթի՝ 2021-ին առանց ուղեվարձը վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար տուգանված անձանցից բյուջե է մուտքագրվել 334 հազար 731 լարի։
Ի դեպ, Թբիլիսիում քաղաքային տրանսպորտից, մասնավորապես՝ ավտոբուսից առանց ուղեվարձի վճարի օգտվելու համար 20 լարի տուգանք է գանձվում։ 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է` հասնելով 40 լարիի: