ԱՄՆ Պետդեպարտամենտից հայտնել են, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում հորդորել է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ առեւտրային ապրանքների շարժը վերականգնելու եւ հումանիտար ճգնաժամի ռիսկը նվազեցնելու համար։ Բլինքենն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ծնած հումանիտար ճգնաժամը խաթարում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հեռանկարները։
«Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիեւին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում»,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Բլինքենը նաեւ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ։