Պետական եկամուտների կոմիտեից հայտնել են, որ հարկ վճարողների 2022-ի դեկտեմբերի համար ներկայացրած եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը եղել է 704 հազար 420, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը 44 հազար 949-ով կամ 6.8%-ով:
Միաժամանակ, Կոմիտեից հայտնել են, որ հարկ վճարողների դուրս գրած հաշվարկային փաստաթղթերի (ներառյալ ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023-ի հունվարի 1-20-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 26,7 միլիոն գործարք` 524.7 միլիարդ դրամ արժեքով, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 2,5 միլիոն գործարքով կամ 10,6%-ով, եւ արժեքային 133,7 միլիարդ դրամով կամ 34.2%-ով: