Ռուսաստանի կապի, հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերահսկողությունն իրականացնող «Ռոսկոմնադզոր» դաշնային գերատեսչական մարմինը Telegram մեսենջերը ներառել է «օտարերկրյա ծառայությունների» ռեեստրում, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում գործող օրենսդրությամբ կսահմանափակվի Telegram-ին վճարային տեղեկության փոխանցումը։
Որոշումն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից։ «Կոմերսանտ» պարբերականն էլ գրում է, որ «Ռոսկոմնադզորի» որոշումը նշանակում է, որ մի շարք ռուսական կազմակերպություններ այլեւս չեն կարողանա Telegram-ն օգտագործել վճարային փաստաթղթեր, անձնական տվյալներ տրամադրելու համար։