Ըստ հունվարի 24-ին ԵՄ խորհրդի հրապարակած որոշման՝ Հայաստանում Եվրամիության նոր քաղաքացիական առաքելության աշխատանքի առաջին չորս ամիսները կարժենան 8,1 միլիոն եվրո: Ֆինանսավորման չափը հետագա ժամանակահատվածի համար կորոշի ԵՄ խորհուրդը: Որոշման մեջ նաեւ նշվել են առաքելության հիմնական գործառույթները, որոնք, ըստ ԵՄ հայտարարությունների, կգործարկվեն Հայաստանի խնդրանքով՝ Ադրբեջանի հետ սահմանին կայունացմանը նպաստելու համար:
Առաքելության աշխատակիցները, մասնավորապես, պետք է հետեւեն տեղում տիրող իրավիճակին, հակամարտությանն առնչվող ցանկացած միջադեպի, այնուհետեւ համապատասխան զեկույցներ կազմեն: Բացի դրանից՝ Եվրամիության դիտորդները պետք է որոշեն տեղի բնակիչների եւ նրանց իրավունքների սպառնալիքները, որոնք կարող էին ծագել որպես հայ-ադրբեջանական հակամարտության «ուղղակի կամ անուղղակի» հետեւանքներ:
ԵՄ-ում համզոմունք են հայտնել, որ առաքելության ներկայությունը կնպաստի վստահության ամրապնդմանը եւ հարաբերությունների կարգավորմանը Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաեւ այդ պետությունների ղեկավարության միջեւ:
Հատկանշական է, որ ԵՄ որոշման մեջ թույլատրվում է մասնակցել Եվրամիության ոչ անդամ պետությունների քաղաքացիական առաքելությանը։