Եվրահանձնաժողովը անօրինական ներգաղթյալների թվի աճի դեմ պայքարելու համար մշակել է անօրինական ներգաղթյալների արտաքսման նոր պլան։
«Միջազգային պաշտպանության կարիք չունեցողները պետք է վերադառնան իրենց հայրենի երկրներ»,- հայտարարել է ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը։
DW-ի ՝ եվրահանձնակատար Յոհանսոնը մանրամասնել է, որ 2022-ին ԵՄ տարածք է մուտք գործել ավելի քան 300 հազար անօրինական ներգաղթյալ։ Նրանց մեծ մասն ապաստանի իրավունք չունի։ Արդեն մի քանի տարի Եվրամիությունն անօրինական ներգաղթյալների հայրենադարձման ապարդյուն քայլեր է ձեռնարկում։ Եթե 2019-ին արտաքսման ենթակաների 29 տոկոսն է հայրենադարձվել, ապա 2021-ին այդ ցուցանիշը եղել է 21 տոկոս։
Եվրահանձնաժողովում կարծում են, որ արտաքսման նոր ռազմավարությունը պետք է ծառայի ոչ անվտանգ եւ անօրինական ներգաղթի զսպմասն գործոն։ Ռազմավարությունը ենթադրում է ԵՄ անդամ պետությունների միջեւ միգրացիոն հարցերով համագործակցության սերտացում, որոշումների ընդունման եւ տվյալների փոխանակության ժամկետների կրճատում։