Շվեդիայի իշխանությունները չեն բացառում, որ կարող են «Stridsvagn 122» տեսակի տանկեր ուղարկել Ուկրաինա։ Շվեդական Svenska Dagbladet պարբերականը մանրամասնում է, որ «Stridsvagn 122»-ը գերմանական «Leopard 2»-ի շվեդական տարբերակն է։
Շվեդիայի պաշտպանության նախարար Պոլ Յոհանսոնն այս առնչությամբ հայտարարել է, որ ներկայում նման քայլ չի նախապատրաստվում, սակայն դա չի նշանակում, որ ավելի ուշ նման բան չարվի։ Այլ մանրամասներ շվեդական պաշտպանական գերատեսչությունում չեն հայտնել։
Նշենք, որ ներկայում շվեդական զինված ուժերում կա 120 միավոր «Stridsvagn 122» տեսակի տանկ։