Verdi արհմիության հայտարարած գործադուլի հետեւանքով հունվարի 25-ին Բեռլինի օդանավակայանի բոլոր չվերթերը չեղարկվել են։ Bloomberg-ը մանրամասնում է, որ չեղարկվել է մոտ 300 չվերթ։ Գործադուլը կառնչվի 35 հազար ուղեւորի։
Արհմությունից կոչ են արել թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայությունների եւ վերգետնյա տրանսպորտային ոլորտի աշխատակիցներին միանալ գործադուլին։
Հայտարարության մեջ ասվում է, որ «ուղեւորները պետք է տրամադրվեն, որ հնարավոր են չվերթերի ձգձգումներ կամ չեղարկումներ»։
Արհմությունը հայտարարել է, որ պահանջում է, որպեսզի այն աշխատակիցների աշխատավարձերը, որոնք ունեն մեկ տարվա պայմանագիր, բարձրացվեն 500 եվրոյի չափով։ Որպես այլընտրանք՝ առաջարկում են, որ եթե գործատուն ուզում է պահպանել ներկայիս աշխատավարձի չափը, պետք է երկարաձգի նշված կատեգորիայի աշխատակիցների հետ ունեցած աշխատանքային պայմանագրի ժամկետը։