Հայաստանում Վրաստանի նոր դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է դիվանագետի հետ եւ շնորհավորել նշանակման կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ աշխատանքում։
Շարվաշիձեն կրթության նախարարությունում տարբեր պաշտոններ, ընդհուպ փոխնախարարի պաշտոն է զբաղեցրել։ 2016-2022 թվականներին նա եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր։
Գրեթե մեկուկես տարի` 2021-ի օգոստոսից Հայաստանում Վրաստանը դեսպան չուներ։ 2016-ից մինչեւ 2021-ի օգոստոսը ՀՀ–ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է եղել Գեորգի Սագանելիձեն։