ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հունվարի 26-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:
«Քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական կարգավորման խնդիրները»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` հանգամանալից զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ օրակարգի արդիական հարցեր։