Ի պատասխան Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Թեոնա Աքուբարդիայի պատգամավորական հարցի՝ Վրաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ հոգեւորական ծառայության պատճառով 2,5 տարում պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգվել է 36 հազար 772-ի դեպքում:
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ Վրաստանի ՊՆ-ի տվյալներով՝ 2020-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտադիր զինծառայության զորակոչի տարկետման իրավունքից օգտվել է 10 հազար 344 ժամկետային զինծառայող, իսկ 2021-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 12 հազար 637 ժամկետային զինծառայող: Մինչեւ 2022-ի հունիսի 3-ը պարտադիր զինծառայության զորակոչի տարկետման իրավունքից օգտվել է 13 հազար 791 ժամկետային զինծառայող։
2022-ի վերջին Վրաստանի ՊՆ-ն նախաձեռնել է Պաշտպանության օրենսգրքի նախագիծը, ըստ որի՝ հոգեւորական ծառայությունն այլեւս պարտադիր զինծառայությունը հետաձգելու հիմք չի լինելու: