Ըստ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայության՝ Ուկրաինան առաջիկայում տարբեր երկրներից կստանա 80 միավոր գերմանական արտադրության «Leopard 2» տեսակի տանկ։
Գերմանիայի ՍԴԿ մամուլի ծառայության թվիթերյան էջում հրապարակված գրառման համաձայն՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ստեղծել է Ուկրաինային «Leopard 2» տեսակի տանկերի տրամադրման պատրաստակամություն հայտնած երկրների յուրատեսակ դաշինք՝ հետագա պատասխանատու որոշումները կայացնելու համար։
Գերմանիան կտրամադրի 14 միավոր «Leopard 2» տեսակի տանկ։ Դաշնակիցների հետ միասին Ուկրաինան առաջիկայում կստանա երկու գումարտակ կամ 80 միավոր «Leopard 2A6» տանկ։
Հունվարի 25-ին Գերմանիան հաստատեց, որ Ուկրաինային «Leopard 2» տանկեր կփոխանցի, միաժամանակ կթույլատրի, որ այլ երկրներ եւս կարողանան Ուկրաինային փոխանցել գերմանական արտադրության տանկեր։