«Արմենիա» միջազգային օդանավակայանների մամուլի ծառայությունից հայտնել են, որ Երեւանից ճամփորդելիս եվրոպական եւս 4 քաղաք հնարավոր կլինի ուղիղ չվերթով հասնել։
Wizz Air ավիաընկերությունը ապրիլի 29-ից ուղիղ չվերթեր կսկսի Դորտմունդ-Երեւան-Դորտմունդ (Գերմանիա), Սոֆիա-Երեւան-Սոֆիա (Բուլղարիա) եւ Կատովիցե-Երեւան-Կատովիցե (Լեհաստան) ուղղություններով։ Իսկ հունիսի 12-ից կմեկնարկեն ավիաընկերության ուղիղ թռիչքները Պրահա-Երեւան-Պրահա (Չեխիա) ուղղությամբ։
2019-ին հայկական շուկա մտած հունգարական բյուջետային «Wizz Air» ավիաընկերությունը ներկայում ուղիղ չվերթեր է կատարում 7 ուղղություններով, ներառյալ Լառնակա, Միլան, Հռոմ, Վենետիկ, Աբու Դաբի։