Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ Իտալիայում անցկացվող Եվրոպական երիտասարդական ձմեռային օլիմպիական փառատոնում հաջող մեկնարկ է ունեցել հայաստանցի գեղասահորդ Սեմյոն Դանիլիանցը: Կարճ ծրագրում 16 մասնակիցների պայքարում նա ճանաչվել է երրորդը:
2022-ից Հայաստանի դրոշի ներքո ելույթներ ունեցող հայ գեղասահորդը հունվարի 26-ին հանդես կգա ազատ ծրագրում: