Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցի լուծման ուղղությամբ: «Ռուսաստանի ղեկավարությունը եւ մեր խաղաղապահ զորակազմը շատ ինտենսիվ, տքնաջան աշխատանք են տանում այդ խնդրի լուծման ուղիներ գտնելու եւ Լաչինի միջանցքն ամբողջությամբ ապաշրջափակելու համար»,- ասել է դեսպանը:
Լենինգրադի շրջափակման վերացման 80-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ դեսպանը նշել է, որ ռուս խաղաղապահները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ օգնում են մարդասիրական օգնության առաքմանը եւ բժշկական օգնության կարիք ունեցողներին դուրս բերելուն:
Կոպիրկինը շեշտել է, որ փոխգործակցում են հայկական եւ ադրբեջանական կողմերի հետ՝ խնդրի հնարավորինս արագ լուծման նպատակով։ «Հեշտ չէ հասնել այն պայմանավորվածություններին, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։ Բայց դա արվում է։ Եվ ես վստահ եմ, որ մենք հաջողության կհասնենք»,- ընդգծել է դեսպանը։