Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 27-ին իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
«Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարեւորել է Լաչինի միջանցքի անհապաղ եւ անխափան վերագործարկման անհրաժեշտությունը»,-իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Արման Մուսինյանը: