Թուրքիայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները Եվրոպայում Ղուրանի պղծման մի շարք ակցիաներից հետո նախազգուշացրել են Թուրքիայում գտնվող իրենց քաղաքացիներին հնարավոր ահաբեկչությունների մասին:
«Հատուկ ծառայությունների ներկայացուցիչների գնահատականներով՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանատան առաջ Ղուրանի այրման միջադեպից հետո աճում է ահաբեկչական գործողությունների սպառնալիքը Թուրքիայում»,- ասված է Գերմանիայի դեսպանության հաղորդագրության մեջ: ԱՄՆ կառավարությունն էլ նախազգուշացրել է Թուրքիայում կրոնական հաստատությունների վրա ահաբեկիչների հնարավոր պատասխան հարձակումների մասին:
Անկարայում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանություններն իրենց քաղաքացիներին հորդորել են խուսափել մարդաշատ վայրերից, հասարակական վայրերում առավելագույն զգոնություն ցուցաբերել: