Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով տեղաշարժը անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին դեկտեմբերի 22-ի իր հայտարարությունը։
Դունյա Միյատովիչը նշել է, որ ներկա իրավիճակը եւս մեկ անգամ ցույց է տալիս հումանիտար աջակցության եւ մարդու իրավունքների հարցերով միջազգային առաքելությունների համար ազատ եւ անարգել մուտքի ապահովման կարեւորությունը բոլոր շրջաններ եւ մարդկանց, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղ եւ տեղի բնակչությանը։
Հանձնակատարն ընդգծել է նաեւ, որ պետք է մշակել արդյունավետ եւ ճկուն մուտքի պայմաններ, որոնք թույլ կտան բոլոր իրավասու դերակատարներին, դրանց թվում՝ Հանձնակատարի գրասենյակին, առաջնահերթ կարգով հասանելի լինել հումանիտար աջակցության եւ մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին։