ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով 22:14-ին, Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արեւելք օջախի 10 կմ խորությամբ, 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Ըստ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի եւ Արարատի մարզերում եւ Երեւան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում 2-3 բալ ուժգնությամբ։