Ըստ «Արցախպրես»-ի՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ հունվարի 29-ին 19 մարդ Լաչինի միջանցքով Արցախից տեղափոխվել է Հայաստան՝ ընտանիքներին վերամիավորվելու համար։
Դրա մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության հասարակության հետ կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։ Տեղեկությունը հաստատել է նաեւ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։