Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում, շրջանառության մեջ է դրվելու նոր օրինագիծ, որը դյուրացնում է ահաբեկիչներին քաղաքացիությունից զրկելու գործընթացը։ Ըստ իսրայելական մամուլում տեղ գտած հրապարակումների՝ այս օրինագիծը առաջինն է այն օրինագծերի շարքից, որ նոր կառավարությունը ներկայացնելու է Քնեսեթի քննարկմանը։
Եթե օրինագիծն ընդունվի, ապա Իսրայելի ներքին գործերի նախարարը կստանա ահաբեկիչներին քաղաքացիությունից կամ կացության իրավունքից զրկելու լայն լիազորություններ։ Ըստ օրինագծի՝ ցանկացած ահաբեկիչ, որ դատապարտվել է ազատազրկման, կարող է զրկվել իսրայելական քաղաքացիությունից կամ կացության իրավունքից եւ արտաքսվել Պաղեստինյան ինքնավարության տարածք, եթե ստացել է ինչ-որ միջոցներ Պաղեստինի ինքնավարությունից։