Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցելու F-16 ռազմական կործանիչ ինքնաթիռներ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ խորհրդակցելուց եւ նրանց հետ «լիակատար կոորդինացիայի» պայմաններում։ «Բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Ուկրաինայի պաշտպանական ուժերի ամրապնդմանը, մենք համաձայնեցնում ենք ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ։ Դա վերաբերում է նաեւ Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգերի, Leopard եւ այլ ժամանակակից տանկերի տրամադրմանը։ Այդ ամենը տեղի է ունեցել մեր ճնշմամբ, սակայն ԱՄՆ-ի հետ պայմանավորվածության արդյունքում»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
Նա նաեւ ասել է, որ ինչպես МИГ-երի տրամադրման դեպքում էր, ցանկացած այլ օդային ուժ եւս կտրամադրվի ՆԱՏՕ-ի երկրների հետ համաձայնեցմամբ եւ նրանց հետ լիակատար կոորդինացիայի պայմաններում։
Հիշեցնենք, որ Լեհաստանի ռազմաօդային ուժերի տրամադրության տակ առկա են 48 միավոր F-16 Fighting Falcon՝ C Block 52+ եւ D Block 52+ մոդիֆիկացիաների ռազմական կործանիչ ինքնաթիռներ։