ՌԴ Ճշգրիտ մեքենաշինության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ինստիտուտը պայմանագրեր է կնքել զենքի եւ զինամթերքի մատակարարման վերաբերյալ, հիմնականում` ՀԱՊԿ անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան եւ Տաջիկստան։ «Գործընկերների հետ տեխնիկական եւ առեւտրային բանակցությունների ընթացքում կնքվել են մի շարք պայմանագրեր, որոնց իրագործումը նախատեսվում է 2023-ին։ Ձեռնարկությունն ավելի քան 10 առեւտրային առաջարկ է պատրաստել առավելապես ՀԱՊԿ անդամ պետություններին զենք եւ զինամթերք մատակարարելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կոնցեռնի տվյալով՝ ձեռնարկությունը վերակողմնորոշել է արտահանման արտադրանքի մատակարարումները դեպի Ռուսաստանի բարեկամ երկրներ, ներառյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների շուկաներ։ Ինստիտուտից նշել են, որ կոնցեռնում մշակված եւ արտադրված արտադրանքի մատակարարման համար վերջին տարիներին ավելի քան 30 արտահանման պայմանագրեր են կնքվել հեռավոր եւ հարեւան ավելի քան 25 երկրների հետ։