Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2022-ի դեկտեմբերին 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտն աճել է 188,1%-ով։
2022-ի դեկտեմբերին միջազգային զբոսաշրջությունից եկամուտը եղել է 363,3 միլիոն դոլար, մինչդեռ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 126,1 միլիոն դոլար։ 2020-ի դեկտեմբերի համավարակի ժամանակ՝ 14,5 միլիոն դոլար։
Ի դեպ, 2022-ի դեկտեմբերին Վրաստանն ավելի շատ եկամուտ է ստացել միջազգային զբոսաշրջությունից, քան 2019-ի նույն ժամանակահատվածում՝ համավարակից առաջ։ Մասնավորապես, 2019-ի դեկտեմբերին՝ մինչ համավարակը, երկիրը միջազգային զբոսաշրջությունից ստացել է 217,2 միլիոն դոլարի եկամուտ։
Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտների առումով Վրաստանում առաջատարը Ռուսաստանն է: Ընդհանուր առմամբ, ռուս զբոսաշրջիկները 2022-ին Վրաստանում ծախսել են 896,5 միլիոն դոլար։