Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնում է Թուրքիա։
Հասանովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հետեւելու է հունվարի 18-ից փետրվարի 2-ը Կարս նահանգում անցկացվող «Ձմեռ-2023» զորավարժություններին, որին մասնակցում են Ադրբեջանի եւ 16 այլ երկրների զինվորականներ։