Միայն փետրվարի 1-14-ը Flyone Armenia ավիաընկերությունը առաջարկում է ավիատոմսեր 19 ուղղություններով՝ սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից: Ակցիան հնարավորություն է ընձեռում ճանապարհորդության համար ժամկետը սահմանելու մինչեւ 2023-ի սեպտեմբերի 30-ը՝ տեղերի առկայության դեպքում։
Ավիաընկերությունը ներկայում չվերթեր է կատարում դեպի Ռուսաստանի Դաշնության Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի քաղաքներ, եվրոպական Փարիզ, Լիոն, Միլան քաղաքներ, Մերձավոր Արեւելքի Բեյրութ, Դուբայ եւ Թել Ավիվ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաեւ Վրաստանը, Թուրքիան եւ Մոլդովան: