ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ: Փետրվարի վարկանիշային աղյուսակում են Հայաստանի տղամարդկանց թիմի երկու ներկայացուցիչ` Գաբրիել Սարգսյանը (41-րդ տեղ) եւ Հայկ Մարտիրոսյանը (51-րդ տեղ): Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 35-րդն է, Լիլիթ Մկրտչյանը` 68-րդը, իսկ Աննա Սարգսյանը` 73-րդը:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը 17-րդն է:
2022-ի մարտին Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում արդեն ԱՄՆ-ը ներկայացնող Լեւոն Արոնյանը Մագնուս Կարլսենից, Ալիռեզա Ֆիրուջանից եւ Դին Լիժենից հետո 4-րդ հորիզոնականում էր։ 2020-ի ապրիլի 1-ին հրապարակված ՖԻԴԵ-ի լավագույն շախմատիստների դասակարգման աղյուսակում Լեւոն Արոնյանը 2773 միավորով 7-րդն էր։ 2015-ին՝ 2770 միավորով 10-րդն էր։