Ըստ Չեխիայի ընտրյալ նախագահ Պետր Պավելի՝ Ուկրաինային պետք է թույլատրվի անդամակցել ՆԱՏՕ-ին պատերազմից հետո։ «Ուկրաինան բարոյապես եւ գործնականում պատրաստ է միանալու արեւմտյան դաշինքին պատերազմի ավարտից հետո։ Ուկրաինական բանակը, թերեւս, ամենափորձառուն է Եվրոպայում։ Ուկրաինան վաստակել է ժողովրդավարական երկրների համայնքի մաս կազմելու իրավունքը»,- BBC-ի հետ զրույցում հայտարարել է Չեխիայի ընտրյալ նախագահը։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ ընտրյալ նախագահ Պավելն ասել է, որ բավական է ՌԴ նախագահ Պուտինի՝ ռուսական զորքերն Ուկրաինայի տարածքից դուրս բերելու որոշումը լինի, եւ պատերազմն Ուկրաինայում կավարտվի։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի պաշտոնաթող գեներալ Պետր Պավելի՝ որպես Չեխիայի նախագահի երդման արարողությունը տեղի կունենա այս տարվա մարտի 9-ին։ Այդ պաշտոնում նա կփոխարինի Միլոշ Զեմանին։