Ամերիկյան էլեկտրոնային սարքերի մշակմամբ եւ արտադրությամբ զբաղվող Intel ընկերությունում զգալիորեն կրճատվել են շարքային աշխատակիցներին եւ ղեկավարությանը վճարվող աշխատավարձները։ Ըստ Reuters լրատվական գործակալության՝ միջին օղակի աշխատակիցների աշխատավարձները նվազեցվել են 5 տոկոսով, գլխավոր տնօրենինը՝ 25 տոկոսով։ Ժամավճարով աշխատող աշխատակիցների աշխատավարձները մնացել են նույնը։ Ընկերությունում կարծում են, որ այդ կրճատումները կօգնեն աշխատուժի ոլորտում ներդրումներ կատարելուն։ Reuters-ը նաեւ հայտնում է, որ Intel-ի փոխնախագահի աշխատավարձը նվազել է 10 տոկոսով, թոփ-մենեջերներինը՝ 15 տոկոսով։ Դադարեցվել են եռամսյակային եւ քաջալերական պարգեւավճարների վճարումները։
Հիշեցնենք, որ Marker Watch-ի համաձայն՝ Apple–ի ղեկավար Թիմ Կուկը խնդրել է, որ 2023 թվականին իրեն հատկացվելիք բոնուսային վճարները, որը տարվա կտրվածքով կարող է հասնել մինչեւ 49 միլիարդ դոլարի, կրճատվեն։ Պարբերականը գրում է, որ Կուկը անձամբ է այդ մասին խնդրել՝ նկատի ունենալով, որ անցյալ տարի ներդրողները դժգոհ են եղել ընկերության ղեկավարին հատկացված պարգեւավճարի չափից։