Ըստ իսպանական El Pais պարբերականի՝ Իսպանիան Ուկրաինային կտրամադրի 4-6 միավոր գերմանական արտադրության Leopard 2A4 տեսակի տանկեր։ El Pais-ի տեղեկություններով՝ Իսպանիայի՝ Ուկրաինային տրամադրելիք տանկերի վերջնական թիվը կախված կլինի Սարագոսա քաղաքում տեղակայված 41-րդ նյութատեխնիկական ապահովման զորամիավորումում ավելի քան 10 տարի պահվող 53 միավոր տանկերի վիճակի ուսումնասիրությունից։
Իսպանիայի պաշտպանական գերատեսչությունը, ըստ պարբերականի, ներկայում հրատապ բանակցություններ է սկսել ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների հետ այդ տանկերի՝ հնարավորինս արագ վերականգնման հարցով։ Բացի այդ՝ իսպանացի մասնագետները ուկրաինացի տանկիստների համար տանկերի շահագործման արագացված դասընթաց կկազմակերպեն Սարագոսայի մոտակայքում գտնվող ռազմավարժական կայանում։