Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի առաջարկով հունվարի 31-ին գեղարվեստական խորհուրդը քննարկել է ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանին թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակելու հարցը:
Խորհուրդը միաձայն դրական կարծիք է հայտնել:
Գրիգոր Խաչատրյանը 1998 թվականից մինչ օրս Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում աշխատում է որպես դերասան, 2004-ից՝ նաեւ որպես ռեժիսոր։