Ավստրիան «անցանկալի անձ» է հայտարարել չորս ռուս դիվանագետների՝ պահանջելով, որ մինչեւ փետրվարի 9-ը նրանք հեռանան երկրի տարածքից։ Արտաքսված դիվանագետներից երկուսը աշխատում են Վիեննայի ռուսական դեսպանատանը, երկուսը՝ Վիեննայում գործող ՄԱԿ-ի ենթակայության ներքո եղած կառույցներում։
Ավստրիական արտաքին քաղաքական գերատեսչությունում արտաքսված չորս ռուս դիվանագետներից երկուսին մեղադրել են «դիվանագիտական կարգավիճակի հետ ոչ համատեղելի գործունեության ծավալման հաամր», երկուսին՝ «ՄԱԿ-ի կենտրոնակայանի մասին եղած համաձայնագրին հակասող գործողությունների իրականացման համար»։
Վերջին անգամ Ավստրիան ռուս դիվանագետների արտաքսել էր 2022 թվականի ապրիլին։ Այն ժամանակ արտաքսվել էին Վիեննայի ռուսական դեսպանատան երեք եւ Զալցբուրգի ռուսական հյուպատոսության մեկ աշխատակից։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում հայելային պատասխան են տվել՝ արտաքսելով չորս ավստրիացի դիվանագետների ՌԴ-ում գործող ավստրիական դիվանագիտական ներկայացուցչությունից։